Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում հանդիպում և աշխատանքային քննարկում ունեցան Սիսիանի ԲԿ֊ի տնօրեն Անիկ Գրիգորյանի, տուբերկուլոզային կաբինետի բժիշկ֊ֆթիզիատր Անժելա Ալեքսանյանի հետ։ Քննարկվեցին Սիսիանի ԲԿ֊ի կողմից իրականացվող տուբերկուլոզի բուժօգնության և սպասարկման առկա խնդիրները, ձեռքբերումները։ Տնօրեններն այցելեցին վերանորոգման պայմաններում ժամանակավոր գործող տուբերկուլոզային կաբինետ, որն առաջիկա երեք տարիներին կմատուցի համապատասխան բուժսպասարկում` մինչև Սիսիանի ԲԿ֊ի ամբողջական վերանորոգումը։
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Մանուկյանը խոստացավ բոլոր միջոցներով աջակցել ծառայության պատշաճ կազմակերպման գործընթացին։