ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Մեր ձեռքբերումները

Մեր ձեռքբերումները


Մեր ձեռքբերումները

Թոքաբանության ազգային կենտրոնի վերջին մի քանի տարիների ձեռքբերումները բազմաթիվ են: Նշենք դրանցից ամենագլխավորները:

  • Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ շահագործման է հանձնվել կենտրոնի 500 կվտ հզորությամբ արևային կայանն, որն ամենահզորներից է ՀՀ-ում: Այլընտրանքային էներգիայի այս կայանը հնարավորություն է տալիս կատարել զգալի խնայողություններ, որոնք նպատակաուղղվում են կենտրոնում բուժվող պացիենտների բուժմանը: Արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիայի մի մասն էլ վաճառվում է՝ ապահովելով կենտրոնին լրացուցիչ եկամուտ:
  • Առողջապահության նախարարի հաստատմամբ կենտրոնում ներդրվել են վճարովի ծառայություններ: Այդ ծառայություններից ստացված հասույթի զգալի մասն ուղղվում է բուժաձնակազմին լրավճարներ և պարգևավճարներ տրամադրելուն, իսկ մյուս մասը՝ կենտրոնում մատուցվող ծառայությունների որակը բարելավվելուն:
  • Կանոնակարգվել է հիվանդների ճաշացանկը: Այն համապատասխանեցվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տուբերկուլոզով հիվանդների համար սահմանված սննդակարգի պահանջներին, քանի որ հիվանդի  լիարժեք ու բալանսավորված սննդակարգը առավել քան կարևոր նշանակություն ունի ոչ միայն տուբերկուլոզի բուժման գործընթացում, այլև հետագա վերականգնման փուլում:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի փորձագետների խորհրդատվությամբ և ուղղորդմամբ՝ կենտրոնում մշակվել և տպագրման է հանձնվել տուբերկուլոզի կանխարգելման կլինիկական ուղեցույցը՝ տուբերկուլոզով հիվանդների բուժման նոր ռեժիմների, դեղերի և խնամքի վերաբերյալ:
  • Կենտրոնում, տուբերկուլոզի վաղ հայտնաբերման համար, ներդրվել են արագ թեստեր, որոնք ոչ միայն արագությամբ, այլ նաև զգայունությամբ էապես գերազանցում են լաբորատոր հետազոտության նախորդ եղանակներին, և դրանց շնորհիվ հնարավոր է հայտնաբերել հարուցչի նվազագույն քանակը:
  • Բարեկարգվել և կանաչապատվել է կենտրոնի տարածքը: Վերանորոգվել  և կահավորվել են  կենտրոնի գրեթե բոլոր ստորաբաժանումները:
  • Ամբողջապես հիմնանորոգվել է ախտորոշիչ լաբորատորիան՝ նոր կահույքով, նոր ժամանակակից ավտոմատ սարքավորումներով, ռեակտիվներով, հզոր օդափոխման համակարգով:
  • Կարևորելով աշխատակիցների հարմարավետությունը՝ կենտրոնի տնօրինության որոշմամբ աշխատակիցներին Երևան-Աբովյան-Երևան տեղափոխման համար տրամադրվել է փոխադրամիջոց:

Հարկ է նշել, որ Թոքաբանության ազգային կենտրոնում խրախուսվել և խրախուսվում է երիտասարդ և սկսնակ կադրերի աշխատանքը՝ ապահովելով նրանց մասնագիտացումը և մասամբ կամ ամբողջովին փոխհատուցելով Հայաստանում ու արտերկրում  կազմակերպվող վերապատրաստման դասընթացների, սեմինարների, գիտաժողովների ծախսերը: Կենտրոնում էլ պարբերաբար բուժանձնակազմի համար կազմակերպվում են դասընթացներ և ուսումնական վարժանքներ:

Այսպիսով, շարունակելով լուծել մեր առջև դրված խնդիրները, այսքանով մենք կանգ չենք առնում և նախատեսում ենք հիմնել նոր բաժանմունքներ, ընդլայնել մեր կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ցանկը, ապահովել դրանց բարձր որակն ու հասանելիությունը: Այսօր որպես Թոքաբանության ազգային կենտրոն մեր առաջնային նպատակներից է տուբերկուլոզի դեմ մղվող պայքարից զատ մեր ազգաբնակչությանն առաջարկել թոքային ցանկացած հիվանդության ախտորոշման և միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժմանն ուղղված բազմապրոֆիլ ծառայություններ:

Ֆոտոդարան
Տեսանյութ