ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Դավիթ Յուրիկի Մխիթարյան

Կրծքային վիրաբույժ

Վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք

Կրթություն

2004-2010թթ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստացել բժշկի որակավորում:

2010-2013թթ. սովորել է կլինիկական օրդինատուրա «Կրծքային վիրաբուժություն» մասնագիտությամբ:

2019-2021թթ. սեպտեմբերին ավարտել է կլին. օրդինատուրա «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ:

 

Աշխատանքային փորձ

2022թ. առ այսօր - Թոքաբանության ազգային կենտրոն

Վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք/կրծքային վիրաբույժ։

2020թթ. «Բերդի» ԲԿ-ում աշխատել է որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ:

2017-2019թթ.- հիմնել և ղեկավարել է «Մասիս» ԲԿ-ում «Անհետաձգելի բուժծառայությունը» և աշխատել է վիրաբուժական բաժանմունքում որպես վիրաբույժ:

2017թ.- «Գորիսի» ԲԿ-ում հիմնել և ղեկավարել է «Անհետաձգելի բուժծառայությունը» և եղել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ:

2017թ. ՀՀ Ոստ. ԲՎ, հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում՝ որպես վիրաբույժ:

2014-2016թթ. ԼՂՀ ՄԱԲՋ-ի վիրաբուժական բաժանմունքում՝ որպես ավագ օրդինատոր:

2014-2014թթ. «Մեդլայն Կլինիկ»-ում հիմնել և ղեկավարել է «Կրծքային վիրաբուժություն» ծառայությունը:

2012-2013թթ.  «Ապարան» ԲԿ-ում աշխատել է որպես գծային բրիգադի բժիշկ, նաև վիրաբուժական բաժանմունքում՝ որպես բժիշկ:

 

Վերապատրաստումներ

2018թ. սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 26-ը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում մասնագիտացել է «Առողջապահական համակարգի կառավարման և կազմակերպման ժամանակակից ծրագրերում»:

2021թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 12-ը վերապատրաստվել է «Կրծքային վիրաբուժության ժամանակակից հարցեր» թեմայով «Միքաելյան վիրաբուժական ինստիտուտում»: