ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կարեն Ջանոյի Պողոսյան

Տնօրենի տեղակալ/գլխավոր բժիշկ

Վարչակազմ

Բժիշկ-ֆթիզիատր

Վնասվածքաբան-օրթոպեդ

Բժշկական գիտությունների թեկնածու

 

Կրթություն

2005-2009թթ. - ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Ասպիրանտուրա/Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն

2002-2005թթ. - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կլինիկական օրդինատուրա վնասվածքաբանության և օրթոպեդիա մասնագիտությամբ

2001-2002թթ. - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կլինիկական օրդինատուրա ֆթիզիատրիա մասնագիտությամբ

1995-2001թթ. - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Ընդհանուր բժշկության ֆակուլտետ

 

Աշխատանքային փորձ

2024թ․-ից առ այսօր - Թոքաբանության ազգային կենտրոն

Տնօրենի տեղակալ/գլխավոր բժիշկ

2021-2024թթ. - Թոքաբանության ազգային կենտրոն

Տնօրենի բուժական գծով տեղակալ/գլխավոր բժիշկ

2020-2021թթ. - Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

Ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն

2009-2020թթ. - Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

Հետվնասվածքային բարդությունների բաժանմունքի բժիշկ-օրդինատոր

2003-2009թթ. - Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

Կրտսեր գիտաշխատող

2002-2006թթ. - Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն

Շտապ օգնության բժիշկ

 

Վերապատրաստումներ

2020թ. - Կատարելագործում «Կլինիկական և ադմինիստրատիվ կառավարման փորձի փոխանակում տուբերկուլոզի և թոքային հիվանդությունների բնագավառում» թեմայով, Ռիգայի Արևելյան համալսարանական կլինիկա, Լատվիա

2018թ. - Management Mix/բուժհիմնարկների կառավարում

2015թ. - Կատարելագործում «Օրթոպեդավնասվածքաբանական հիվանդների բուժման ժամանակ հանդիպող հնարավոր բարդությունները և սխալները» թեմայով, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան

2010թ. - Կատարելագործում բուժկանխարգելիչ հիմնարկների ղեկավարների համար՝  «ՀՀ բժշկական հիմնարկությունների և կազմավորումների աշխատանքի պլանավորումը, ծավալումը և կազմակերպումը խաղաղ ու ռազմական արտակարգ իրավիճակներում» թեմայով, ՀՀ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան

 

Գիտական և մանկավարժական գործունեություն

2019թ. - առ այսօր - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն/ավագ դասախոս

2014-2019թթ. - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Հետբուհական և շարունակական կրթության վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոն

Ամբիոնի աստիտենտ

2013թ. - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն/բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհում

20 գիտական թեզերի, հոդվածների և մեթոդական ձեռնարկի հեղինակ

 

Անդամակցություն և հասարակական գործունեություն

2019թ. - առ այսօր - «Ալաշկերտի ուղի» հայրենակցական միության խորհրդի անդամ

2018թ. - առ այսօր - «Strong Partner» LTC համահիմնադիր

2013թ. - առ այսօր -  Եվրոպայի վիրահատող վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի (SICOT) անդամ

2003թ. - առ այսօր - ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի անդամ

 

Պարգևներ

2021թ. - ՀՀ նախագահի կողմից Մխիթար Հերացու մեդալ` պատերազմի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի համար

2020թ. - ՀՀ վարչապետի կողմից շնորհակալագիր՝ ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար

2020թ. - ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալ՝ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում նվիրված և անբասիր աշխատանքի համար

2016թ. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատվոգիր՝ զինծառայողներին բժշկական օգնություն ցույց տալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար

2016թ. - ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու ընթացքում ցուցաբերած մեծ նվիրումի, ինչպես նաև՝ երկարամյա և անբասիր աշխատանքի համար