Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը հիմնվում է ՀՀ-ում տուբերկուլոզի կառավարման ազգային ռազմավարության վրա և իրականացնում է այդ ռազմավարությամբ սահմանված տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների ամբողջությունը: 2016-2020թթ.-ի համար մշակված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը հաստատվել է 2016 թվականի մարտի 24-ին ՀՀ վարչապետի կողմից՝ որպես «ՀՀ-ում տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարություն և ՀՀ-ում տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիր»: Տվյալ ժամանակահատվածի համար տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրով սահմանվել են՝
Տուբերկուլոզի կառավարման 2016-2020թթ.-ի ազգային ռազմավարության գերակա նպատակն է ՀՀ-ում տուբերկուլոզ հիվանդության տարածման կանխարգելումը, ինչպես նաև դեղակայուն տուբերկուլոզով վարակված հիվանդների թվի նվազեցումը, որին հնարավոր է հասնել ողջ ազգաբնակչությանը տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման համընդհանուր հասանելիության ապահովման միջոցով: Այս ամենն իհարկե միտված է տվյալ ժամանակաշրջանի ընթացքում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի բարելավմանը, մասնավորապես՝ տուբերկուլոզով հիվանդացության և տուբերկուլոզից մահացության ցուցանիշների նվազեցմանը՝ տուբերկուլոզի կայուն ձևերի զարգացման աճի իջեցման միջոցով:
Որպես ռազմավարության հիմնական խնդիրներ են սահմանվել՝
Այս և այլ մի շարք խնդիրները սահմանվել են «Տուբերկուլոզի կառավարման 2007-2015թթ.-ի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված բոլոր տեսակ միջոցառումների գրանցած գոհացնող արդյունքների հիման վրա: 2007-2014թթ.-ի տուբերկուլոզի կառավարման ոլորտի վիճակագրական ցուցանիշների վերլուծությամբ արձանագրվել է հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի բարելավում՝ տուբերկուլոզով հիվանդացության և տուբերկուլոզից մահացության դեպքերի զգալի նվազում (2014թ.-ին հիվանդացությունը 2006թ.-ի համեմատ նվազել է մոտ 2 անգամ, իսկ մահացությունը՝ 1.6 անգամ):
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շահառուներն են առողջապահության ոլորտի մասնագետները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն ու ՀՀ բնակչությունը:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի կայացմանն աջակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Գլոբալ հիմնադրամը և այլ մի շարք կառույցներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվում են ոլորտը համակարգող կառույցների աշխատանքների գնահատում և աջակցության տրամադրում՝ ոլորտում առկա թերությունների հայտնաբերման և վերացման ուղղությամբ: Այս նպատակով ազգային, մարզային ու տեղական մակարդակներով կազմակերպվում են բազմաթիվ քննարկումներ ու հանդիպումներ ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ի հայտ եկած բոլոր թերությունների վերացման նպատակով տրամադրվում է տեխնիկական, նյութական և ֆինանսական աջակցություն:
Ազգային ծրագրի իրագործման ֆինանսավորումը կատարվում է՝
2014 թվականից ՀՀ տարածքում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող, տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների համակարգման, կազմակերպման ու դիտարկման գործառույթները իրականացվում են Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից (2014-2020թթ.՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն): Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման շրջանակներում Թոքաբանության ազգային կենտրոնը նաև մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ տարածքում գործող տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայություններին, ինչպես նաև կազմակերպում է ՀՀ ազգաբնակչության շրջանում տուբերկուլոզի կանխարգելման նպատակով առողջ վարքագծի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը: Թոքաբանության ազգային կենտրոնը ներկայումս ՀՀ տարածքում գործող միակ բժշկական հաստատությունն է, որը կազմակերպում է տուբերկուլոզ ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը:
Տուբերկուոլզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրագործման նպատակով Թոքաբանության ազգային կենտրոնը համագործակցում է այլ գերատեսչությունների, տեղական հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ:
ՀՀ-ում տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարության և ՀՀ-ում տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիր. հղում ՝ //www.irtek.am/views/act.aspx?aid=84463
Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագիր. հղում՝ //www.irtek.am/views/act.aspx?aid=37993
2016-2020թթ.-ի ազգային ռազմավարությունը մոտենում է իր ավարտին և ներկայումս ՀՀ առողջապահության նախարարության ուղղորդմամբ, Թոքաբանության ազգային կենտրոնի ու միջազգային գործընկերների համագործակցությամբ մշակվում է ՀՀ-ում տուբերկուլոզի կառավարման 2021-2025թթ.-ի նոր ազգային ռազմավարությունը, որի համառոտ նկարագիրն ու հիմնական դրույթները հետագայում հաստատվելուց հետո կհրապարակվեն: