Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է իր թիմի նոր անդամին՝ ՏԲ (տուբերկուլոզի) ազգային ծրագրի համակարգողի օգնականի պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքի վայրը. ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Պաշտոնը. ՏԲ ազգային ծրագրի համակարգողի օգնական
Զբաղվածությունը. Ամբողջ աշխատանքային օր
Գործունեության հիմնական նպատակը. Աջակցելով ՏԲ ազգային ծրագրի համակարգողին՝ ապահովել ծրագրային նախագծերի պատշաճ իրականացումը և կառավարումը՝ պարբերաբար գնահատելով ընթացիկ ծրագրային բաղկացուցիչների ընթացքն ու զարգացման կարիքները, ինչպես նաև, ՏԲ ազգային ծրագրի համակարգողի հանձնարարությամբ, իրականացնել որոշ ծրագրային գործառույթների ուղղակի պատվիրակում:
Պարտականությունները.
- Աջակցել ծրագրային գործառույթների և միջոցառումների համակարգմանը` համագործակցելով հաստատության այլ ստորաբաժանումների մասնագետների հետ,
- Մասնակցել ծրագրային քննարկումներին, պլանավորել և կազմակերպել ծրագրային հանդիպումները, կազմել հանդիպումների արձանագրությունները, հետևել նամակագրությանը,
- Ուսումնասիրել ՏԲ-ի կառավարմանը վերաբերվող ԱՀԿ-ի կողմից հրապարակված ուղեցույցները, մասնավորապես ՏԲ-ի վաղ հայտաբերման նպատակով սկրինինգային հետազոտությունների, գաղտնի տուբերկուլոզի կառավարման, ՏԲ/ՄԻԱՎ /Հեպատիտ Ց համավարակի կառավարման վերաբերյալ և աջակցել այդ ուղղություններով նոր միջոցառումների մշակմանն ու առաջարկների իրականացմանը,
- Աջակցել ստանդարտ գործառույթային փաստաթղթերի մշակմանը, որոնք վերաբերվում են ՏԲ ծրագրային կառավարման ոլորտին,
- Աջակցել ծրագրային դասընթացների կազմակերպմանը՝ վիրտուալ EHCO հարթակի կիրառմամբ,
- Աջակցել ՏԲ հիվանդակենտրոն մոդելների զարգացման գործընթացին՝ համագործակցելով ՏԲ ազգային թիմի մյուս ստորաբաժանումների և ՏԲ կաբինետների հետ,
- Հաստատության տնօրենի կամ ՏԲ ազգային համակարգողի հանձնարարությամբ՝ մասնակցել արտաքին և ներքին գործընկերների հետ հանդիպումներին:
Պահանջվող հմտությունները.
- Բարձրագույն կրթություն բժշկագիտության ոլորտում (ցանկալի է հանրային առողջության կառավարման մասնագիտացմամբ կամ ՏԲ կառավարման ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձով),
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բժշկական ծրագրերի համակարգման կամ կառավարման ոլորտում (ՏԲ ծրագրային ոլորտում, կամ միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն),
- Ծրագրային առաջարկների կազման հմտություններ,
- Պարզ բազային տվյալների վարման և վերլուծությունների իրականացման գիտելիքներ և հմտություններ,
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր խոսքի լավ տիրապետում,
- MS Office (Word, Excel, PP, Outlook) ծրագրերով աշխատելու հմտություններ,
- Ինքնուրույն և թիմային աշխատանքի իրականացման ունակություններ, միջանձնային վարվեցողություն, ճկունություն:
Դիմելու կարգը. Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV), կից մոտիվացիոն նամակով, ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում պարտադիր նշելով «ՏԲ ազգային ծրագրի համակարգողի օգնական»:
Վերջնաժամկետ. 29.04.2021
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: