Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Ազգային Ռեֆերենս Լաբորատորիա
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-16:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
	- Ախտորոշիչ լաբորատոր աշխատանքների իրականացում
 
	- Լաբորատոր հետազոտությունների վերստուգում
 
	- Լաբորատոր տեխնիկական, գործիքային միջոցների արդյունավետ շահագործման աշխատանքների կազմակերպում,
 
	- Մանրէաբանական և գենետիկական հետազոտությունների իրականացում
 
	- Որակի կառավարման և կենսաանվտանգության միջոցառումների իրականացում, 
 
	- Հետազոտությունների նշանակում
 
	- Լաբորատորիայում հաստատված կարգով ժամանակին և որակով լաբորատոր հետազոտությունների կատարում
 
	- Սանիտարա-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում և հսկում
 
	- Վիճակագրական հաշվետվությունների կազմում, վերլուծական հաշվետվություն, բժշկական փաստաթղթերի ձևակերպում
 
	- Լաբորատոր տեխնիկայի շահագործման և ախտածին նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնների իմացություն
 
	- Այլ հարակից գործառույթներ 
 
Ստորև ներկայացված պաշտոնի նկարագիրը չի ներառում աշխատանքի  նկարագրության բոլոր կետերը, սակայն տրամադրում է ընդհանուր  աշխատանքի բնութագիր։
Պահանջվող հմտություններ՝
	- Բարձրագույն  մասնագիտական  կրթություն՝   պարտադիր բժիշկ-մանրէաբանի մասնագիտական որակավորմամբ
 
	- Մանրէաբանության և գենետիկայի խորացված գիտելիքներ
 
	- Բժիշկ-մանրէաբանի աշխատանքային փորձ (ցանկալի է)
 
	- Համակարգչային հմտություններ (Word/Excel, power point, Internet և այլն) 
 
	- Պատասխանատվություն
 
	- Հաղորդակցվելու կարողություն
 
	- Խորհրդատվական հմտություն
 
	- Թիմում աշխատելու հմտություն
 
	- Կարգապահություն 
 
	- Ռուսերենի և անգլերենի իմացություն (ցանկալի է)
 
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Բժիշկ-մանրէաբան»:
Վերջնաժամկետ.
15.06.2023թ.