ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

ՀՇ ՏԵԽՆԻԿ-ԼԱԲՈՐԱՆՏ

26 Nov 2024

ՀՇ ՏԵԽՆԻԿ-ԼԱԲՈՐԱՆՏ


ՀՇ ՏԵԽՆԻԿ-ԼԱԲՈՐԱՆՏ

Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է ՀՇ տեխնիկ լաբորանտ

Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10

Ստորաբաժանում՝ Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժին

Աշխատանքային հիմնական պարտականություններ, պահանջվող հմտություններ` 

Միջին մասնագիտական /քույրական գործ ՀՇ տեխնիկ մասնագիտացմամբ/

Թիմում աշխատելու հմտություն

Պատասխանատվության զգացում

Հաղորդակցվելու կարողություն

Կարգապահություն

Հայերենի ազատ տիրապետում

Ռուսերենի իմացություն

Սպասարկման և խորհրդատվական հմտություն։ 

               Գործառույթներ

  1. Պատրաստում է իր և բժշկի աշխատասենյակները բուժառուներին ընդունելու համար։
  2. Բուժառուին նախապատրաստում է ՀՇ հետազոտությունների։
  3. Հետազոտությունից հետո ախտահանում է համապատասխան գործիքներն ու սարքավորումները։
  4. Ներկայացնում է բուժառուի պատմագիրը կամ ամբուլատոր քարտը բժշկին՝ համապատասխան եզրակացություն գրառելու նպատակով։
  5. Իրականացնում է թվային ՀՇ պատկերի փոխանցում սկավառակի կամ այլ էլեկտրոնային կրիչի վրա և էլեկտրոնային փոստին։
  6. Վերահսկում է ՀՇ ապարատի տեխնիկական վիճակը և ՀՇ սենյակում մաքրության և կարգուկանոնի պահպանումը։
  7. Հետազոտության ընթացքում վերահսկում է բուժառուի վիճակը և օգտագործվող սարքավորումների վիճակը, նրանց տեխնիկական վիճակի մասին տեղեկացնում է բաժնի ղեկավարին։

       Դիմելու կարգը.

Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «ՀՇ տեխնիկ լաբորանտ»

Աշխատատեղ