Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է ՏԱԾ գրասենյակի ղեկավարի 
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Վարչակազմ
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-17:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
	- Թոքաբանության ազգային կենտրոնում իրականացնում է տուբերկուլոզի ծրագրային կառավարման հարցերին վերաբերվող գործառույթները  պետական,  ներքին և արտաքին դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` համահունչ ՀՀ ԱՆ  քաղաքականության տեսլականին  տուբերկուլոզի կառավարման ոլորտում: 
 
	- Համակարգում է ՏԲ ազգային գրասենյակի աշխատանքները համաձայն ՏԲ ազգային  ռազմավարական ծրագրերի նպատակների և միջոցառումների պլանի:
 
	- Իրականացնում է ազգային ծրագրի իրագործման արդյունավետության գնահատում և ՏԲ ազգային ծրագրի ղեկավարին և լիազոր մարմնին է ներկայացնում ընթացիկ և տարեկան ծրագրային գործունեության արդյուքները` համաձայն սահմանված ցուցանիշների և ձևաչափերի: ՏԲ ազգային ծրագրի ղեկավարի հետ միասին քննարկվում և սահմանվում են զարգացման ուղիները և ոլորտները:
 
	- ՏԲ ազգային ծրագրի ղեկավարի անմիջական հսկողությամբ կազմակերպում և իրականացնում է բազմաոլորտային քննարկումներ` երկրում ՏԲ գործընթացների համակարգման և գործընկերների հետ համագործակցության բարելավման նպատակով:
 
	- ՀՀ ԱՆ ԳՀ-ի համակարգող թիմի հետ քննարկում և մշակում է միջնաժամկետ և տարեկան գործառույթային պլաններ, ներկայացնում է անմիջական ղեկավարին,  վերահսկում և գնահատում է ՏԲ ազգային թիմի կողմից դրանց կատարողականը:
 
	- Աջակցում է տնօրենին ՏԲ ազգային ծրագրի ղեկավարին լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվությունների և/կամ այլ պահանջվող ծրագրային փաստաթղթերի կազմմանը:
 
	-  Համակարգում և վերահսկում է տվյալների կառավարման և մոնիտորինգի բաժնի, սոցիալ-հոգեբանական թիմերի աշխատանքները, գնահատում է կատարողականները և սահմանում է գործառույթների բարելավման գործընթացները:
 
	- Իրականացնում է ծրագրի շրջանակներում կիրառվող գործընթացների կարգերի հաստատումը։
 
	- ՏԲ ազգային ծրագրի ղեկավարը վարում է ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումները,  բանակցությունները` ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի իրավասությունների շրջանակներում:
 
	-  Դեղերի պլանավորման և կառավարման բաժնի ղեկավարի հետ իրականացնում է տարեկան  ՏԲ դեղերի պատվերի կազմում և հետևում դեղերի շրջանառության որակին, տրամադրում է մեթոդաբանական աջակցություն դեղերի պահեստի վարմանը:
 
	- ՏԲ ազգային  ծրագրի  շրջանակներում  ապահովում է տեխնիկական խորհրդատվություն կենտրոնի մասնագետներին` ներգրավվելու  միջազգային հարթակներոմ իրականացվող  գիտական հետազոտություններում: Նաև հանդիսանալով միջազգային գիտա-ծրագրային   փորձ և հմատություններ ունեցող մասնագետ համակարգում է   ծրագրային գործառույթներին վերաբերվող գիտական ուսումնասիրություներ` որպես   հիմնական հետազոտող:
 
	- Մասնակցում է ՏԲ-ի կառավամանն ուղղված կլինիկական և ծրագրային նորմատիվային փաստաղթղթերի մշակմանը և ներկայացնում է վերադաս մարմինների ներկայացմանը: Համակարգում է կրթական դասընթացների կազմակերպումը  ՏԲ ազգային թիմի ներկայացուցիչների և կլինիկական մասնագետների ներգրավմամբ`  ՀՀ ԱՆ ԳՖ աջակցությամբ և ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի հետ համագործակցությամբ: 
 
	-  Իրականացնում է ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը: 
 
	-  Ապահովում է ՏԲ ազգային ծրագրի թիմի համագործակցությունը կենտորնի այլ ստորաբաժանումների հետ, մասնավորապես տրամադրում է տեխնիկական աջակցություն ծրագրային գործառույթների շրջանակներում իրականացվող կադրային քաղաքականության, գնումների  գործընթացներին:
 
	- Այլ հարակից գործառույթներ
 
 
Պահանջվող հմտություններ՝
	- Բժշկագիտություն (խորացված` ցանկալի է  ֆթիզիատրիայի ոլորտում)    
 
	- Հանրային առողջապահության կամ բժշկական հաստատությունների կառավարում (խրախուսվում է)    
 
	- Օտար լեզուների (անգլերենի, ռուսերենի) իմացություն պարտադիր
 
	- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office,  PP)
 
	- Թիմում աշխատելու հմտություն 
 
	- Համագործակցելու ընդունակություն
 
	- Խորհրդատվական հմտություններ
 
	- Հաղորդակցվելու կարողություն
 
	- Ծրագրային և իրավիճակային վերլուծությունների իրականացման հմտություններ 
 
	- Որոշումներ կայացնելու կարողություններ 
 
	- Նախաձեռնողականություն
 
	- Ներկայացման հմտություններ 
 
 
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «ՏԱԾ գրասենյակի ղեկավար»
Վերջնաժամկետ.
07.03.2025թ.