Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է մասնագետ՝ տնտեսվարի  թափուր հաստիքը համալրելու համար:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Նյութատեխնիկական ապահովման և տնտեսական բաժին
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-17:00)
 
Պարտականությունները
	- Բաշխում է տեխնիկական աշխատանքները բանվորների միջև և կոորդինացնում է մասնաշենքերի ընդհանուր սպասարկումը:
 
	- Իրականացնում է բաժանմունքների միջև գույքի բաշխում և շահագործումից դուրս գտնվող կամ հետագա օգտագործման համար ոչ պիտանի գույքի հաշվառում և պահպանում:
 
	- Կազմակերպում է Կենտրոնին պատկանող գույքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:
 
	- Կազմակերպում  է Կենտրոնի կաթսայատան  աշխատանքները, ինչպես նաև մասնաշենքերի և  դրանց հարակից տարածքների կոմունալ համակարգերի շահագործումը, սպասարկումն ու պատշաճ վիճակի ապահովումը:
 
	- Կազմակերպում է  էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրային  համակարգի անխափան գործունեության ապահովում:
 
	- Կատարում է բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականներ:
 
 
Ստորև ներկայացված պաշտոնի նկարագիրը չի ներառում աշխատանքի  նկարագրության բոլոր կետերը, սակայն տրամադրում է ընդհանուր  աշխատանքի բնութագիր։
Պահանջվող հմտություններ՝
	- Միջնակարգ/միջին մասնագիտական
 
	- Ապրանքագիտություն (ներածական)
 
	- Հաշվապահական հաշվառում (ներածական)
 
	- Անվտանգության (հակահրդեհային) կանոնների իմացություն
 
	- Հայերենի ազատ տիրապետում
 
	- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office, տվյալների շտեմարանների հետ աշխատանք)
 
	- Սպասարկման հմտություն
 
	- Աշխատանքի կազմակերպման հմտություն
 
	- Հաղորդակցվելու կարողություն
 
	- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
 
 
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Տնտեսվար»:
Վերջնաժամկետ.
12.03.2024թ.