Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է մասնագետ՝ լաբորանտ-մանրէաբանի թափուր հաստիքը համալրելու համար:
 
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Ազգային Տուբերկուլոզային Ռեֆերենս Լաբորատորիա
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-16:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
	- Կատարել նմուշների համարակալում, ընդունում, մերժում
 
	- Պատրաստել քսուկներ՝ մանրադիտման համար, կատարել մանրադիտում
 
	- Կատարել մոլեկուլյար հետազոտություն և նմուշների առաջնային ցանք,
 
	- Ախտորոշիչ լաբորատոր աշխատանքների իրականացում
 
	- Մանրէաբանական և գենետիկական հետազոտությունների իրականացում
 
	- Որակի կառավարման և կենսաանվտանգության միջոցառումների իրականացում, 
 
	- Լաբորատորիայում հաստատված կարգով ժամանակին և որակով լաբորատոր հետազոտությունների կատարում
 
	- Ներլաբորատոր կանխարգելիչ միջոցառումների իրականացում
 
	- Աշխատանքային հաշվետվությունների կազմում, որակի համակարգի փաստաթղթերի վարում
 
	- Լաբորատոր տեխնիկական, գործիքային միջոցների արդյունավետ շահագործման աշխատանքների կազմակերպում 
 
	- Այլ լաբորատոր հետազոտությունների իրականացում
 
Ստորև ներկայացված պաշտոնի նկարագիրը չի ներառում աշխատանքի նկարագրության բոլոր կետերը, սակայն տրամադրում է ընդհանուր աշխատանքի բնութագիր։
Պահանջվող հմտություններ՝
	- Միջին մասնագիտական կրթություն ՝ պարտադիր լաբորանտ-մանրէաբանի մասնագիտական որակավորմամբ
 
	- Լաբորանտ-մանրէաբանի աշխատանքային փորձ
 
	- Համակարգչային հմտություններ(խիստ ցանկալի է) - Word/Excel, Power Point, Internet և այլն)
 
	- Թիմային աշխատաոճով աշխատելու հմտություն
 
	- Պատասխանատվություն
 
	- Հաղորդակցվելու կարողություն
 
	- Կարգապահություն 
 
	- Ռուսերենի իմացություն - խիստ ցանկալի է
 
	- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
 
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Մանրէաբան-լաբորանտ»:
Վերջնաժամկետ.
29.02.2024թ.