Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է հոգեբանի  թափուր հաստիքը համալրելու համար:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Սոցիալ-հոգեբանական բաժին
Աշխատանքի տևողությունը՝ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմ՝ շաբաթական 19,5 ժամ:
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
	- ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում բուժում ստացող տուբերկուլոզով հիվանդների մտավոր և հոգեբանական առողջության գնահատում, բուժման արդյունավետ գործընթացի համար խոչընդոտ հանդիսացող սոցիալ-հոգեբանական գործոնների բացահայտում և համապատասխան միջոցների ձեռնարկում:
 
	- Հոգեբանական խորհրդատվության տրամադրում հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներին և ընտանիքի անդամներին, նպատակ ունենալով բարձրացնել բուժման նկատմամբ հետևողականությունը, նվազեցնելու հոգեֆիզիոլոգիական լարվածությունը և խարանը:
 
	- Հիվանդների և ընտանիքի անդամների իրազեկվածության մակարդակի բարձրացում հիվանդության տեսակների, փոխանցման ուղիների և հիվանդությունից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ:
 
	- Համագործակցություն ՏԲ կաբինետներում բուժում իրականացնող բուժ անձնակազմի հետ` հիվանդի էմոցիոնալ աշխարհի ներդաշնակության ապահովման և բարելավման նպատակով:
 
	- ՏԲ բուժման ամբուլատոր փուլում «Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող ուղղակիորեն վերահսկվող բուժում» ծրագրի էլեկտրոնային գործարկման, տվյալների վերահսկման, հիվանդների, նրանց ընտանիքի անդամների, բուժող բժիշկների հետ հետադարձ կապի ապահովում: 
 
 
Գործարար որակները
	- Գաղտնապահություն
 
	- Ապրումակցում
 
	- Զգոնություն
 
	- Ճկունություն
 
	- Արագ կողմնորոշվելու ունակություն
 
	- Խորհրդատվական հմտություն
 
	- Հաղորդակցման հմտություններ
 
	- Թիմում աշխատելու հմտություն
 
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել մինչև սեպտեմբերի 29  info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Հոգեբան»: