ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Փնտրում ենք հոգեբանի

25 Sep 2023

Փնտրում ենք հոգեբանի


Փնտրում ենք հոգեբանի

Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է հոգեբանի  թափուր հաստիքը համալրելու համար:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10

Ստորաբաժանում՝ Սոցիալ-հոգեբանական բաժին

Աշխատանքի տևողությունը՝ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմ՝ շաբաթական 19,5 ժամ:

Աշխատանքային հիմնական պարտականություններ՝

  1. ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում բուժում ստացող տուբերկուլոզով հիվանդների մտավոր և հոգեբանական առողջության գնահատում, բուժման արդյունավետ գործընթացի համար խոչընդոտ հանդիսացող սոցիալ-հոգեբանական գործոնների բացահայտում և համապատասխան միջոցների ձեռնարկում:
  2. Հոգեբանական խորհրդատվության տրամադրում հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներին և ընտանիքի անդամներին, նպատակ ունենալով բարձրացնել բուժման նկատմամբ հետևողականությունը, նվազեցնելու հոգեֆիզիոլոգիական լարվածությունը և խարանը:
  3. Հիվանդների և ընտանիքի անդամների իրազեկվածության մակարդակի բարձրացում հիվանդության տեսակների, փոխանցման ուղիների և հիվանդությունից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ:
  4. Համագործակցություն ՏԲ կաբինետներում բուժում իրականացնող բուժ անձնակազմի հետ` հիվանդի էմոցիոնալ աշխարհի ներդաշնակության ապահովման և բարելավման նպատակով:
  5. ՏԲ բուժման ամբուլատոր փուլում «Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող ուղղակիորեն վերահսկվող բուժում» ծրագրի էլեկտրոնային գործարկման, տվյալների վերահսկման, հիվանդների, նրանց ընտանիքի անդամների, բուժող բժիշկների հետ հետադարձ կապի ապահովում:

 

Գործարար որակները

  • Գաղտնապահություն
  • Ապրումակցում
  • Զգոնություն
  • Ճկունություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Խորհրդատվական հմտություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Թիմում աշխատելու հմտություն

Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել մինչև սեպտեմբերի 29  info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Հոգեբան»:

Աշխատատեղ