Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է մասնագետ՝ բժիշկ-մանրէաբանի թափուր հաստիքը համալրելու համար:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Ազգային Տուբերկուլոզային Ռեֆերենս Լաբորատորիա
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-16:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
	- Ախտորոշիչ լաբորատոր աշխատանքների իրականացում
 
	- Լաբորատոր հետազոտությունների վերստուգում
 
	- Մանրէաբանական և գենետիկական հետազոտությունների իրականացում
 
	- Որակի կառավարման և կենսաանվտանգության միջոցառումների իրականացում,
 
	- Առաջնային և լրացուցիչ հետազոտությունների նշանակում
 
	- Լաբորատորիայում հաստատված կարգով ժամանակին և որակով լաբորատոր հետազոտությունների կատարում
 
	- Ներլաբորատոր կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում և հսկում
 
	- Վիճակագրական հաշվետվությունների կազմում, վերլուծական հաշվետվություն, բժշկական փաստաթղթերի ձևակերպում
 
	- Լաբորատոր տեխնիկական, գործիքային միջոցների արդյունավետ շահագործման աշխատանքների կազմակերպում
 
	- Լաբորատոր տեխնիկայի շահագործման և ախտածին նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնների իմացություն
 
	- Այլ հարակից գործառույթներ
 
Ստորև ներկայացված պաշտոնի նկարագիրը չի ներառում աշխատանքի  նկարագրության բոլոր կետերը, սակայն տրամադրում է ընդհանուր  աշխատանքի բնութագիր։
Պահանջվող հմտություններ՝
	- Բարձրագույն  մասնագիտական  կրթություն՝ բժիշկ-մանրէաբանի մասնագիտական որակավորմամբ
 
	- Մանրէաբանության և գենետիկայի խորացված գիտելիքներ
 
	- Բժիշկ-մանրէաբանի աշխատանքային փորձ (ցանկալի է)
 
	- Համակարգչային հմտություններ (Word/Excel, Power Point, Internet և այլն)
 
	- Թիմում աշխատելու հմտություն
 
	- Պատասխանատվություն
 
	- Հաղորդակցվելու կարողություն
 
	- Խորհրդատվական հմտություն
 
	- Կարգապահություն
 
	- Ռուսերենի և անգլերենի իմացություն (խիստ ցանկալի է)
 
	- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
 
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Բժիշկ-մանրէաբան»:
Վերջնաժամկետ.
29.03.2024թ.