Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է իրավաբան.
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Վարչակազմ
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-17:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ, պահանջվող հմտություններ`
Բարձրագույն իրավաբանական կրթություն՝ իրավաբանի մասնագիտացմամբ
Իրավաբանական խորացված գիտելիքներ
Իրավաբանի աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարի
Համակարգչային հմտություններ (word, excel, Internet և ալյն)
Թիմում աշխատելու հմտություն
Պատասխանատվության զգացում
Հաղորդակցվելու կարողություն
Կարգապահություն
Հայերենի և ռուսերենի իմացություն
Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Գործառույթներ
• Ապահովել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ իրավական գործունեությանը վերաբերող աշխատանքները։
• Ապահովել իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ` իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով։
• Իրավական մասի ապահովման պահանջի դեպքում գրությունների կամ այլ փաստաթղթերի ուսումնասիրություն և կազմում։
• Մշակել, պատրաստել կազմակերպության գործառնությունների համար անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթեր, ինչպես նաև վերահսկել նշված իրավական փաստաթղթերի և նյութերի պատրաստման գործընթացը:
• Պատրաստել, մշակել, վերանայել և դիտարկել տարաբնույթ պայմանագրեր, համաձայնագրեր։
• Իրականացնել տվյալների գնահատում, մշակել փաստարկներ և ռազմավարություններ գործարքների կնքմանը նախապատրաստվելիս։
• Իրականացնել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ անունից ներկայացուցչական աշխատանքներ։
• Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «իրավաբան»