Թոքաբանության ազգային կենտրոնը փնտրում է ՏԱԾ գրասենյակի ղեկավարի
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Վարչակազմ
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-17:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
- Թոքաբանության ազգային կենտրոնում իրականացնում է տուբերկուլոզի ծրագրային կառավարման հարցերին վերաբերվող գործառույթները պետական, ներքին և արտաքին դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` համահունչ ՀՀ ԱՆ քաղաքականության տեսլականին տուբերկուլոզի կառավարման ոլորտում:
- Համակարգում է ՏԲ ազգային գրասենյակի աշխատանքները համաձայն ՏԲ ազգային ռազմավարական ծրագրերի նպատակների և միջոցառումների պլանի:
- Իրականացնում է ազգային ծրագրի իրագործման արդյունավետության գնահատում և ՏԲ ազգային ծրագրի ղեկավարին և լիազոր մարմնին է ներկայացնում ընթացիկ և տարեկան ծրագրային գործունեության արդյուքները` համաձայն սահմանված ցուցանիշների և ձևաչափերի: ՏԲ ազգային ծրագրի ղեկավարի հետ միասին քննարկվում և սահմանվում են զարգացման ուղիները և ոլորտները:
- ՏԲ ազգային ծրագրի ղեկավարի անմիջական հսկողությամբ կազմակերպում և իրականացնում է բազմաոլորտային քննարկումներ` երկրում ՏԲ գործընթացների համակարգման և գործընկերների հետ համագործակցության բարելավման նպատակով:
- ՀՀ ԱՆ ԳՀ-ի համակարգող թիմի հետ քննարկում և մշակում է միջնաժամկետ և տարեկան գործառույթային պլաններ, ներկայացնում է անմիջական ղեկավարին, վերահսկում և գնահատում է ՏԲ ազգային թիմի կողմից դրանց կատարողականը:
- Աջակցում է տնօրենին ՏԲ ազգային ծրագրի ղեկավարին լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվությունների և/կամ այլ պահանջվող ծրագրային փաստաթղթերի կազմմանը:
- Համակարգում և վերահսկում է տվյալների կառավարման և մոնիտորինգի բաժնի, սոցիալ-հոգեբանական թիմերի աշխատանքները, գնահատում է կատարողականները և սահմանում է գործառույթների բարելավման գործընթացները:
- Իրականացնում է ծրագրի շրջանակներում կիրառվող գործընթացների կարգերի հաստատումը։
- ՏԲ ազգային ծրագրի ղեկավարը վարում է ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումները, բանակցությունները` ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի իրավասությունների շրջանակներում:
- Դեղերի պլանավորման և կառավարման բաժնի ղեկավարի հետ իրականացնում է տարեկան ՏԲ դեղերի պատվերի կազմում և հետևում դեղերի շրջանառության որակին, տրամադրում է մեթոդաբանական աջակցություն դեղերի պահեստի վարմանը:
- ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում ապահովում է տեխնիկական խորհրդատվություն կենտրոնի մասնագետներին` ներգրավվելու միջազգային հարթակներոմ իրականացվող գիտական հետազոտություններում: Նաև հանդիսանալով միջազգային գիտա-ծրագրային փորձ և հմատություններ ունեցող մասնագետ համակարգում է ծրագրային գործառույթներին վերաբերվող գիտական ուսումնասիրություներ` որպես հիմնական հետազոտող:
- Մասնակցում է ՏԲ-ի կառավամանն ուղղված կլինիկական և ծրագրային նորմատիվային փաստաղթղթերի մշակմանը և ներկայացնում է վերադաս մարմինների ներկայացմանը: Համակարգում է կրթական դասընթացների կազմակերպումը ՏԲ ազգային թիմի ներկայացուցիչների և կլինիկական մասնագետների ներգրավմամբ` ՀՀ ԱՆ ԳՖ աջակցությամբ և ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի հետ համագործակցությամբ:
- Իրականացնում է ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
- Ապահովում է ՏԲ ազգային ծրագրի թիմի համագործակցությունը կենտորնի այլ ստորաբաժանումների հետ, մասնավորապես տրամադրում է տեխնիկական աջակցություն ծրագրային գործառույթների շրջանակներում իրականացվող կադրային քաղաքականության, գնումների գործընթացներին:
- Այլ հարակից գործառույթներ
Պահանջվող հմտություններ՝
- Բժշկագիտություն (խորացված` ցանկալի է ֆթիզիատրիայի ոլորտում)
- Հանրային առողջապահության կամ բժշկական հաստատությունների կառավարում (խրախուսվում է)
- Օտար լեզուների (անգլերենի, ռուսերենի) իմացություն պարտադիր
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office, PP)
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ընդունակություն
- Խորհրդատվական հմտություններ
- Հաղորդակցվելու կարողություն
- Ծրագրային և իրավիճակային վերլուծությունների իրականացման հմտություններ
- Որոշումներ կայացնելու կարողություններ
- Նախաձեռնողականություն
- Ներկայացման հմտություններ
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «ՏԱԾ գրասենյակի ղեկավար»
Վերջնաժամկետ.
01.04.2025թ.