Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Ազգային Ռեֆերենս Լաբորատորիա
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-16:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
- Ախտորոշիչ լաբորատոր աշխատանքների իրականացում
- Լաբորատոր հետազոտությունների վերստուգում
- Լաբորատոր տեխնիկական, գործիքային միջոցների արդյունավետ շահագործման աշխատանքների կազմակերպում,
- Մանրէաբանական և գենետիկական հետազոտությունների իրականացում
- Որակի կառավարման և կենսաանվտանգության միջոցառումների իրականացում,
- Հետազոտությունների նշանակում
- Լաբորատորիայում հաստատված կարգով ժամանակին և որակով լաբորատոր հետազոտությունների կատարում
- Սանիտարա-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում և հսկում
- Վիճակագրական հաշվետվությունների կազմում, վերլուծական հաշվետվություն, բժշկական փաստաթղթերի ձևակերպում
- Լաբորատոր տեխնիկայի շահագործման և ախտածին նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնների իմացություն
- Այլ հարակից գործառույթներ
Ստորև ներկայացված պաշտոնի նկարագիրը չի ներառում աշխատանքի նկարագրության բոլոր կետերը, սակայն տրամադրում է ընդհանուր աշխատանքի բնութագիր։
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ պարտադիր բժիշկ-մանրէաբանի մասնագիտական որակավորմամբ
- Մանրէաբանության և գենետիկայի խորացված գիտելիքներ
- Բժիշկ-մանրէաբանի աշխատանքային փորձ (ցանկալի է)
- Համակարգչային հմտություններ (Word/Excel, power point, Internet և այլն)
- Պատասխանատվություն
- Հաղորդակցվելու կարողություն
- Խորհրդատվական հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Կարգապահություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն (ցանկալի է)
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Բժիշկ-մանրէաբան»:
Վերջնաժամկետ.
15.06.2023թ.