Ձեր երկրորդ շնչառությունը
Աշխատաժամանակ / աշխատանքային պայմանագրի տեսակ
Ծառայությունների մատուցման պայմանագիր, առնվազն շաբաթական 3 անգամ, 6 ժամ այցելությամբ աշխատանք ՏԲ ազգային ծրագրի գրասենյակում:
Աշխատանքի նկարագիր
ԹԱԿ ՊՈԱԿ–ը և ՏԲ ազգային ծրագրի գրասենյակը փնտրում է տուբերկուլոզի բժշկական օգնություն և սպասարկման առողջապահական բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման և մասնագիտական գործունեության հավաստագրման կրթական ծրագրերի մասնագետի:
ԹԱԿ ՊՈԱԿ -ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ՏԲ–ի ազգային ռազմավարական ծրագրի իրականացնողը: Համաձայն 2021-2025թթ․-ի ՀՀ-ում ՏԲ-ի վերացման ռազմավարական պլանի իրականացնում է ՏԲ-ի հայտնաբերման, բուժման և կանխարգելման միջոցառումներ: Սույն միջոցառումների բարեհաջող իրականացման մաս են կազմում տուբերկուլոզի կառավարման ոլորտում նշված ուղղությունների վերաբերյալ նոր մոտեցումների ներդնումը, կլինիկական և ծրագրային գործառույթային ուղեցույցների վերանայումը` համաձայն ԱՀԿ առաջարկների և կրթական գործընթացների: Կրթական գործընթացի մաս են կազմում նաև գիտական կոնֆերանսների և սեմինարների իրականացումը:
Պարտականություններ
Կրթական ծրագրերի մշտադիտարկման մասնագետը ՏԲ ազգային ղեկավարի ղեկավարի ենթակայությամբ և համագործակցելով ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի, Տվյալների կառավարման և մշտադիտարկաման բաժնի ղեկավարի, ոլորտային մասնագետների հետ մշակում է կրթական ծրագրերի պլան:
ԹԱԿ ՊՈԱԿ–ի և ՏԲ ազգային ծրագրի մասնագետների հետ համագործակցությումբ իրականացնում է կրթական դասընթացների կրեդիտավորման հայտերի և փաստաթղթերի պատրաստումը և ներկայացումը ՀՀ ԱՆ ԱԱԻ:
Իրականացնում է ՏԲ ոլորտի կառավարման ուղղված ԱՀԿ և միջազգային ուղեցույցների, թարգմանությունները ՏԲ ազգային ծրագրի ղեկավարի և ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ և հաստատումով :
Մասնակցում է ԹԱԿ ՊՈԱԿ–ում գործող ուղեցույցների և կանոնակարգերի մշակման տեխնիկական աշխատանքային խմբի աշխատանքներին` հիմնականում վերջնական խմբագրումների իրականացման գործընթացում:
Կազմակերպում է գիտական և ծրագրային սեմինարներ և կոնֆերանսներ համաձայն ԹԱԿ ՊՈԱԿ- ի և ՏԲ ազգային ծրագրի միջոցառումների պլանի ՏԲ ազգային ծրագրի ղեկավարի և ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ և հաստատումով` համագործակցելով ԹԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետների և ՏԲ ազգային ծրագրի թիմի հետ :
Կրթություն և մասնագիտական հմտություններ
Բարձրագույն մանկավարժական կրթություն օտար լեզուների մասնագիտացում կամ բժշկական կրթություն առողջապահության կառավարում կամ ծրագրային կառավարում մասնագիտացում:
Աշխատանքային փորձ, ոչ պակաս 3 տարի, առողջապահական ծրագրերի իրականացման և/ կամ կառավարման ոլորտում. ծրագրերի մշակում, պլանավորում, վերլուծություն:
Լեզուներ և համակարգչային հմտություններ
Հայերենի, անգլերենի, ռուսերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Թարգմանչական և խմբագրական աշխատանքների հմտություններ:
Համակարգչային Windows, MS–Word, Excel, Power-point, E-mail ծրագրերի տիրապետում:
Կարողություններ
Թիմային աշխատանք և համագործակցություն:
Արագ կողմնորոշվելու և փոփոխություններին արձագանքելու ունակություն:
Աշխատանքի նկատմամբ բարձ պատասխանատվություն:
Միջազգային գործընկերների հետ աշխատելու հմտություններ:
Թափուր աշխատանքային տեղի համար դիմել ԹԱԿ ՊՈԱԿ հետևյալ էլեկտրոնային հասցեին ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակ:
Վճարումն ըստ ՀՀ ԱՆ ԹԱԿ ՊՈԱԿ -ի կողմից հաստատված վճարային սանդղակի:
Հայտարություն վերջնաժամկետ 20.01.2023
Աշխատանքային պարտականությունների սկիզբ 10.02.2023