ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

18 Sep 2024

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

ՏՏ մասնագետի աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարի

Տեղեկատվական համակարգերի վերաբերյալ բազային գիտելիքներ (windows server, windows, Active Directory)

MS Office գերազանց իմացություն

Ցանցային տեխնոլոգիաների բազային իմացություն (TCP/IP, DNS, DHCP, NAT, VPN)

Տվյալների բազայի նախագծման տեխնոլոգիաների տիրապետում

Տեղեկատվության ծրագրային պաշտպանության մեթոդների իմացություն

Թիմում աշխատելու հմտություն

Պատասխանատվության զգացում

Հաղորդակցվելու կարողություն

Կարգապահություն

Հայերենի և ռուսերենի իմացություն

Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • Գործառույթներ

  • կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում, սպասարկում, վերահսկում և դրա ֆիզիկական անվտանգության ապահովում (օրինակ՝ տեղակայված լարանցումների պաշտպանիչ միջոցների կիրառում և այլն),
  • ցանցային միացումների և ցանցի աշխատանքի արտադրողականության հետ կապված խնդիրների բացահայտում, կարգավորում, լուծում և գրանցում,
  • ցանցի աշխատանքների արդյունավետության մոնիթորինգ և ցանցի արագության և հասանելիության ապահովում՝ աշխատանքն օպտիմալացնելու նպատակով,
  • ցանցային սարքավորումների (օրինակ՝  երթուղիչների և սվիչերի) տեղադրում, կարգաբերում և սպասարկում,
  • համակագչային սերվերների ստեղծում, կարգավորում և սպասարկում,
  • տեսախցիկների սպասարկում,
  • ցանցային ծրագրերի տեղադրում, կարգաբերում և թարմացում,
  • կենսական կարևորություն ունեցող ցանցային սերվերների վրա արտակարգ իրավիճակներում տեղեկատվության պահուստային կրկնօրինակման և վերականգնման համակարգերի տեղադրում և սպասարկում,
  • ցանցի մոնիտորինգի իրականացում՝ աշխատանքն օպտիմալացնելու նպատակով,
  • ծրագրային և տեխնիկական նոր առաջարկների մշակում և ներկայացում, ինչպես նաև  դրանց ձեռքբերման գործընթացներին օժանդակում,
  • ընկերության համակարգերի համար տեխնիկական փաստաթղթերի, համապատասխան չափանիշների և շահագործման ընթացակարգերի կազմում և մշակում,
  • օգտատերերին անհրաժեշտ օգնության տրամադրում,
  • ՏՏ բնագավառում ընդունված ստանդարտների եւ ընդհանուր աշխատանքի կանոնակարգմանը միտված վերահսկողության իրականացում,
  • անձնակազմի մուտքի, ելքի էլեկտրոնային ծրագրի անխափան աշխատանքի կազմակերպում, էլեկտրոնային քարտերի սկանավորում, նոր աշխատակիցների գրանցում և ամսական հաշվետվությունների կազմում,
  • տնօրենի հանձնարարությամբ համանման այլ աշխատանքների իրականացում:

          Դիմելու կարգը.

       Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել info@pulmonology.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ»

Աշխատատեղ