ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Փնտրում ենք  ՏԲ ազգային ծրագրի   գրասենյակի ղեկավարի օգնական և  տուբերկուլոզի փոփոխված կարճաժամկետ ռեժիմներով բուժման ուսումնասիրությունների  կլինիկական մասնագետ

18 Jan 2023

Փնտրում ենք  ՏԲ ազգային ծրագրի   գրասենյակի ղեկավարի օգնական և  տուբերկուլոզի փոփոխված կարճաժամկետ ռեժիմներով բուժման ուսումնասիրությունների  կլինիկական մասնագետ


Փնտրում ենք  ՏԲ ազգային ծրագրի   գրասենյակի ղեկավարի օգնական և  տուբերկուլոզի փոփոխված կարճաժամկետ ռեժիմներով բուժման ուսումնասիրությունների  կլինիկական մասնագետ

Աշխատաժամանակ/աշխատանքային պայմանագրի տեսակ

Ծառայությունների մատուցման պայմանագիր,  առնվազն շաբաթական  3 անգամ, 6 ժամ այցելությամբ աշխատանք ՏԲ ազգային ծրագրի գրասենյակում, մարզային այցելություններ ՀՀ մարզեր, տեղային և միջազգային գործընկերների հետ հանդիպումների մասնակցություն, հեռավար հանդիպումներ:

 

Աշխատանքի նկարագիր

Ա) ԲԴԿ տուբերկուլոզի փոփոխված կարճաժամկետ ռեժիմներով բուժման ուսումնասիրության կլինիկական մասնագետի աշխատանքի նկարագիր


1. Ուսումնասիրության ձևաթղթերի և ուղեցույցի շարունակական լրամշակում,
2. Էթիկայի կոմիտեին ներկայացվող ուսումնասիրության փաստաթղթերի նախապատրաստում։

3. Ուսումնասիրության ուղեցույցից առկա շեղումների վերաբերյալ էթիկայի կոմիտեի համար փաստաթղթերի նախապատրաստում։

3. Մասնակցություն ԱՀԿ-ի հետ իրականացվող հանդիպումներին, մշտադիտարկման այցերին և քննարկումներին։

4. Տվյալների հավաքագրում, ուսումնասիրության ձևերի լրացում, աջակցություն տվյալների մուտքագրման և տվյալների շտեմարանի մաքրագրման գործընթացում։

5. Մասնակցություն ԴԿ ՏԲ կոմիտեի նիստերին՝ ուսումնասիրության մեջ ընդգրկված կամ մասնակցի թեկնածու հանդիսացող պացիենտների դեպքերը քննարկելու նպատակով։

6. Աջակցություն ֆթիզիատրներին ուսումնասիրության մասնակից հանդիսացող պացիենտների կլինիկական գնահատումների, դեպքի վարման և փաստաթղթերի լրացման գործընթացում։

7. Աջակցող մշտադիտարկման այցերի իրականացում և ուսումնասիրության մասնակիցների կլինիկական գնահատում տեղամասային ՏԲ կաբինետներում։

8. Մասնակցություն ԲԿՓՌ-ի առումով ֆթիզիատրների տեղեկացվածության բարձրացմանը և գիտելիքների կատարելագործմանը ուղղված գործառույթներին (վարժանքներ, հանդիպումներ, քննարկումներ)։

9. Ուսումնասիրության մասնակիցների շրջանում դեղազգոնության գործառույթի իրականացում՝ ՀՀ ԱՆ Գաբրիելյանի անվան Դեղերի և Տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների հետ համատեղ։

10. Ուսումնասիրության վերաբերյալ հաշվետվությունների կազմում։

 

Բ. ՏԲ ազգային գրասենյակի ղեկավարի օգնականի աշխատանքային նկարագիր.

1. Թիրախային խմբերի շրջանում սկրինինգի կազմակերպման գործընթացի շրջանակներում աջակցում ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարին , համակարգում է սկրինինգային ծրագրերի իրականացումը` համագործակցելով  ՀՀ ԱՆ ԳՀ ծրագրերի համակարգող թիմի հետ։

2.Մշտադիտարկման բաժնի հետ համատեղ  իրականացնում է տնային այցերով  բուժում իրականացվող տուբերկուլոզի դեպքերի գնահատում և համակարգում։

3.  ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի ենթակայությամբ  աջակցում է  կրթական ծրագրերի համակարգողին  պլանավորել  բուժ-աշխատողների, հասարակական կազմակերպությունների անձնակազմի համար իրականացվող վարժանքների և տեղեկատվական այլ միջոցառումների  գործընթացներին, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն դասընթացների ժամանակ ներկայացվող մասնագիտական նյութերի վերաբերյալ։

3.Մասնակցություն ԴԿ ՏԲ կոմիտեի նիստերին և դեղորայքակայուն տուբերկուլոզով պացիենտների կլինիկական դեպքերի քննարկումներին:

4. Իրականացնում է ՏԲ-ի բուժում ստացող պացիենտների շրջանում կողմնակի երևույթների հաղորդման գործընթացի համակարգում:

5. Մասնակցություն հասարակական կազմակերպությունների և բժշկական հաստատությունների անձնակազմի մշտադիտարկում իրականացնող խմբերի հետ հանդիպումներին և քննարկումներին:

6.Տուբերկուլոզի կապակցությամբ բուժվող պացիենտների շրջանում հեպատիտ C-ի բուժմանն առնչվող ԹԱԿ ՊՈԱԿ -ի կողմից իրականացվող   գործառույթների համակարգում:

7. Մասնակցություն ծրագրային և կլինիկական  փաստաթղթերի լրամշակման գործընթացին, աջակցություն ՏԲ ազգային ծրագրի  գրասենյակի ղեկավարին պաշտոնական գրությունների վարման ընթացակարգում:

8. Իրականացնում է ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների տվյալների հրապարակման գործընթացները:

 

 

Կրթություն  և մասնագիտական հմտություններ

Բարձրագույն բժշկական  կրթություն, «Ֆթիզիատրիա» մասնագիտացում,  հանրային  առողջության   կառավարում մասնագիտացումը կդիտարկվի որպես առավելություն: 

Աշխատանքային փորձ ոչ պակաս 5 տարի  ֆթիզիատրիայի ոլորտում, աշխատանքային փորձ ոչ պակաս 5 տարի  առողջապահական ծրագրերի իրականացման և/կամ կառավարման ոլորտում` ծրագրերի մշակում, պլանավորում, վերլուծություն:

Աշխատանքային փորձ  ՏԲ և հարակից ոլորտներում կլինիկական և դիտորդական հետազոտությունների իրականացման ոլորտում:

Առնվազն 2-ական  տպագրված հոդվածների առկայություն վերջին երկու տարիների ընթացքում միջազգային ամսագրերում:

 

 

Լեզուներ  և համակարգչային հմտություններ

Հայերենի և անգլերենի բանավոր և գրավոր  գերազանց  իմացություն, ռուսերենի  և այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Համակարգչային  Windows, MS –Word, Excel, Power-point, E-mail ծրագրերի տիրապետում, Software-data analysis իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

 

 

Կարողություններ

Թիմային աշխատանք և համագործակցություն:

Արագ կողմնորոշվելու և   փոփոխություններին արձագանքելու ունակություն:

Աշխատանքի նկատմամբ բարձ պատասխանատվություն:

Պացիենտների և շահառուների նկատմամբ հարգանքի դրսևորում անկախ ազգությունից, կրոնական պատկանելությունից  և սեռից:

 

 

Թափուր աշխատանքային տեղի համար դիմել  ԹԱԿ ՊՈԱԿ հետևյալ էլեկտրոնային հասցեին ուղարկելով  Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակ:

 Վաճարումն ըստ  ՀՀ ԱՆ ԹԱԿ ՊՈԱԿ -ի կողմից հաստատված  վճարային սանդղակի:

 

ntbccarm@gmail.com

nairakhachatryan616@gmail.com

 

Հայտարություն վերջնաժամկետ                    23.01.2022. ներառյալ

Աշխատանքների սկիզբ                                 Անմիջապես ընտրությունից հետո

 

 

 

Աշխատատեղ