ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Փնտրում ենք ՏԲ ազգային ծրագրի սկրինինգային ծրագրերի մոնիտորինգային մասնագետ

17 Jan 2023

Փնտրում ենք ՏԲ ազգային ծրագրի սկրինինգային ծրագրերի մոնիտորինգային մասնագետ


Փնտրում ենք ՏԲ ազգային ծրագրի  սկրինինգային ծրագրերի մոնիտորինգային մասնագետ

Աշխատաժամանակ / աշխատանքային պայմանագրի տեսակ

Ծառայությունների մատուցման պայմանագիր,  առնվազն շաբաթական  3 անգամ, 6 ժամ այցելությամբ աշխատանք ՏԲ ազգային ծրագրի գրասենյակում, մարզային այցելություններ ՀՀ մարզեր:

 

 

Աշխատանքի նկարագիր

ԹԱԿ ՊՈԱԿ–ը և ՏԲ ազգային ծրագրի գրասենյակը փնտրում  է հիվանդանոցային  և ամբուլատոր պոլիկլինիկական տուբերկուլոզային  բժշկական օգնություն և սպասարկման ոլորտում իրականացվող ակտիվ տուբերկուլոզային  և  տուբերկուլոզային վարակի  դեպքերի  հայտնաբերման  սկրինինգային ծրագրերի մոնիտորինգային մասնագետի:

ԹԱԿ   ՊՈԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում  ՏԲ–ի ազգային ռազմավարական ծրագրի իրականացնողը:  Համաձայն 2021-2025 թթ-ի  ՀՀ-ում ՏԲ-ի վերացման  ռազմավարական պլանի իրականացնում է ՏԲ -ի հայտնաբերման, բուժման և կանխարգելման միջոցառումներ:  Սույն միջոցառումների մաս  են  կազմում ՏԲ -ի ակտիվ դեպքերի վաղ հայտնաբերման և ՏԲ  վարակի հայտնաբերման սիստեմատիկ սկրինինգային միջոցառումները:  Վերջիններս իրականացվում են Առողջապահական առաջնային օղակի,  մասնագիտացված բժշկական  և  սոցիալական հաստատությունների, համայնքային կառույցների և  հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ` կիրառելով սկրինինգային հետազոտությունների համար Առողջապահության Համաշխարհային կազմակերպության    և ազգային ուղեցույցներով սահմանված կարգը:

 

 

Պարտականություններ

Սկրինինգային ծրագրերի մոնիտորինգային մասնագետը ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի, «Տվյալների կառավարման և մոնիտորինգի» բաժնի ղեկավարի ենթակայությամբ  և  ՏԲ  մասնագետների հետ համագործակցությամբ   մշակում է ՏԲ սկրինիգային ծրագրերի կանոնակարգերը (SOP), իրականացման ալգորիթմները  և հաշվետվական բազային գործիքները:   

Պատրաստում է  ԹԱԿ ՊՈԱԿ-ի և  գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրերը` համաձայն սկրինիգային ծրագրերի  կանոնակարգերի բաղադրիչների: Պայմանագրերը վավերացվում են հաստատության իրավաբանի,   ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի  կողմից և հաստատվում տնօրենի կողմից: 

ՏԲ ազգային ծրագրի կրթական գործընթացների մասնագետի հետ համագործակցությամբ և «Տվյալների կառավարման և մոնիտորինգի» բաժնի ղեկավարի ենթակայությամբ  պլանավորում, կազմակերպում է դասընթացներ սկինինգային ծրագրերում ընդգծված և իրականացնող մասնագետների համար:

Համաձայն սկրինինգային ծրագրերի մոնիտորինգի և գնահատման բաղադրիչի կազմում է մոնիտորինգային  գնահատման հարցաթերթիկներ և  իրականացնում է  հեռավար և ուղղակի այցելությամբ մոնիտորինգային այցեր` ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարի օգնականի հետ,  սկինինգային հետազոտությունների վայրերում   ըստ նախորոք կազմած և հաստատված մոնիտորինգային այցերի ժամանակացույցի:

Սկրինիգային մասնագետը իրականացնում է սկրինիգային ծրագրերի ընթացիկ և տարեկան  վերլուծություն և ամփոփում` համապատասխան առաջարկներով գործընթացի հետագա շարունակման և զարգացման նպատակով:

Ամփոփված տվյալները ներկայացվում են անմիջական ղեկավարին և ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի ղեկավարին:

Մոնիտորինգային մասնագետը  պատրաստում է սկրինինգային ծրագրի բաղադրիչների մասին գրություններ, տեղեկանքներ ըստ  տնօրենի  հանձնարարականների:

 

 

Կրթություն  և մասնագիտական հմտություններ

Բարձրագույն բժշկական  կրթություն,  հանրային  առողջության   կառավարում մասնագիտացում, տուբերկուլոզի կառավարման  արդի մոտեցումների բազիսային գիտելիքներ:

Աշխատանքային փորձ ոչ պակաս 3 տարի առողջապահական ծրագրերի իրականացման և/ կամ կառավարման ոլորտում` ծրագրերի մշակում, պլանավորում, վերլուծություն:

 

 

Լեզուներ  և համակարգչային հմտություններ

Հայերենի և անգլերենի բանավոր և գրավոր  գերազանց  իմացություն, ռուսերենի  և այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Համակարգչային  Windows, MS–Word, Excel, Power-point, E-mail ծրագրերի տիրապետում, Software- data analysis իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

 

 

Կարողություններ

Թիմային աշխատանք և համագործակցություն:

Արագ կողմնորոշվելու և   փոփոխություններին արձագանքելու ունակություն:

Աշխատանքի նկատմամբ բարձ պատասխանատվություն:

Պացիենտների և շահառուների նկատմամբ հարգանքի դրսևորում անկախ ազգությունից, կրոնական պատկանելիությունից  և սեռից:

 

Թափուր աշխատանքային տեղի համար դիմել  ԹԱԿ ՊՈԱԿ հետևյալ էլեկտրոնային հասցեին ուղարկելով  Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակ:

Վաճարումն ըստ  ՀՀ ԱՆ ԹԱԿ ՊՈԱԿ -ի կողմից հաստատված  վճարային սանդղակի:

 

ntbccarm@gmail.com

nairakhachatryan616@gmail.com

 

 

Հայտարություն վերջնաժամկետ                     20.01.2022

Աշխատանքների սկիզբ                                  01.02.2023

 

Աշխատատեղ